
Գիտնականներն հայտնաբերել են հետաքրքիր և պարզ մի միջոց, որը կօգնի կանանց արագ քնել: Որպեսզի քունը լինի խորը և առողջ, կանանց խորհուրդ է տրվում ծոծրակին դնել որևէ սառը իր: Կատարյալ միջոց է սառը ջրով սովորական ջերմակը: Այս մեթոդը ձեզ հնարավորություն կտա հանգիստ քնել, և ոչ մի ձայն ձեզ չի չարթնացնի: Այն կարող է ավելի արդյունավետ լինել, քան քնաբերը:
Փորձը, որի հեղինակն է Պիտսբուրգի համալսարանի առաջատար մասնագետ Էրիկ Նոֆցինգերը, կօգնի բժիշկներին հասկանալ անքնության պատճառները: Մեթոդը բացարձակապես անվտանգ է, չի պահանջու լրացուցիչ դեղամիջոցի օգտագործում, տևում է մի քանի րոպե և վտանգավոր չէ օրգանիզմի համար:
Անհանգիստ քնի պատճառները ուսումնասիրելիս, մասնագետները նկատել են, որ ուղեղում տեղի է ունենում անսովոր նյութափոխանակություն, որը խանգարում է արագ քնել: Փորձի բոլոր մասնակիցները (տասներկու կին) գանգատվում էին, որ անհանգստությունը երկար ժամանակ խանգարում է իրենց քնել: Ամբողջ գիշերվա ընթացքում նրանց քունը մակերեսային և անհանգիստ է: Սակայն սառը թրջոցները բոլոր տասներկու մասնակիցներին էլ արագ տարան դեպի Մորֆեի գիրկը:
Աղբյուրը՝ wherewoman.ru
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության





Авторизоваться















Комментарии
07 փետրվար 2012
Էդգար այդ հարցիդ պատասխանը նյութում տրված է. «Որպեսզի քունը լինի պինդ և արողջ, կանանց խորհուրդ է տրվում ծոծրակին դնել որևէ սառը իր: Կատարյալ միջոցը սովորական ջերմակն է, լցված սառը ջրով:»
04 փետրվար 2012
knereq orinak sar@ inch
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться