ԲԱԺԻՆՆԵՐ
Սոցիալական խնդիրներ
Միջազգային հարաբերություններ
Առողջապահություն
Կրթություն
Փոքր եվ միջին բիզնես
Տնտեսական հարցեր
Ավիացիա
Հասարակություն
Երևանյան լուրեր
Արտակարգ իրավիճակներ
Համագործակցություն
Հետադարձ կապ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ
Թերթ
MK AРАРАТ
N9(10) 2010


* посмотреть все материалы номера
* посмотреть предыдущие выпуски
* анонс следующего номера

Бортовой журнал
Armavia
N4(9) 2010


* посмотреть все материалы номера
* посмотреть предыдущие выпуски
Ամսագիր
Mediainform
Drago Barzini
N3(23) 2009

подробно »
 
Համահայկական հավաք իտալահայ կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ
2010.03.02Ս.թ. փետրվարի 27-ին Իտալիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հռոմում առաջին անգամ տեղի է ունեցել իտալահայ կազմակերպությունների հավաք` դրանց ղեկավարների մասնակցությամբ:
Հավաքի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված Հայաստանի դեսպանության և իտալահայ համայնքային կառույցների համագործակցության խնդիրները, մասնավորապես` հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի սատարում, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հիշատակման միջացառումների կազմակերպում:
Միջոցառումը բացել է Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը հավաքի մասնակիցներին ներկայացրել է դեսպանության ծրագրերը 2010թ. եւ այն ուղղությունները, ուր անհրաժեշտ է իտալահայության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը: Ռուբեն Կարապետյանը, որպես առաջնային ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի ակտիվացման, Հայաստանում ներդրումային ծրագրերի խթանման և Իտալիայում բազմաթիվ գիտամշակութային միջոցառումների կազմակերպման խնդիրները:
Այնուհետև ելույթ են ունեցել հավաքի մասնակիցները, որոնք դեսպանին ներկայացրել են իրենց առաջարկները դեսպանություն-իտալահայ համայնք համագործակցության սերտացման ուղղությամբ: Ելույթ ունեցողները հատկապես գոհունակությամբ նշել են այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական հավաք իտալահայ բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ դեսպանության հովանու ներքո կազմակերպվում է առաջին անգամ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապատրաստել նամակ իտալահայ բոլոր կազմակերպությունների անունից ուղղված Իտալիայի խորհրդարանի բոլոր անդամներին` Ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ներկաները նաև համաձայնել են նման հավաք կազմակերպել յուրաքանչյուր տարի:
Հավաքն ավարտվել է Հռչակագրի ընդունմամբ, որը նույնպես որակվել է բացառիկ ոչ միայն իտալահայ կյանքում, այլև Հայաստան-Սփյուռք համագործակցության ուղղությամբ:
Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում տեղի է ունեցել դեսպանության նոր գրասենյակի օծման արարողությունը:
Բաժին` Միջազգային հարաբերություններ
Այլ նորություններ այս բաժնից
2010.09.07 Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչին
2010.09.04 ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին
2010.08.25 Քուվեյթի Պետությունում Հայաստանի դեսպան ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Ազգային Ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ
2010.08.24 Նախագահ Սարգսյանն ընդունել է Դամթյու Դեսալեյնին
2010.08.20 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:
 
ՈՐՈՆՈՒՄ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
2010.09.07Հայտնաբերվել է դիակ, հրդեհներ
2010.09.06Երեխան ընկել է ջրանցքը, ավտոպատահարներ, հրդեհներ
2010.09.03Հրդեհներ Դիլիջանում, Գյումրիում, ինքնասպանության փորձը կանխվել է
2010.09.03Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի հետ
2010.09.02Հրդեհներ խոտածածկ տարածքներում, այրվել է անասնակեր
“ՀԱՅԱՍՏԱՆԸ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԸՆԿԵՐ” համընդհանուր միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա 2010թ.-ի հոկտեմբերի 22-24:
ԲՈՒԺԿԵՆՏՐՈՆՆԵՐ
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով`«Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 598 մարդ: Դուրս է գրվել 600 հիվանդ, մահճակալ/օրերի քանակը կազմել է 4958: Գրանցվել է 14 մահ:
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է դիմել 857 հիվանդ, հոսպիտալացվել են՝ 562-ը: Ամբուլատոր ծառայություն են ստացել 295 հիվանդ:
ԳՆԱՑՈՒՑԱԿ
ապրանքի
անվանումը
գինը
(դր.)
գնի
աճը
Գրեչկա 330 + 10%
Սիսեռ 700 + 7.5%
Ոսպ 680 + 4.6%
Սոդա 260 + 8.3%
Կարագ 2100 + 16.6%
Ежегодная российская промышленная выставка "EXPO-RUSSIA"
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
«Ակունք» կենտրոն «Էքսպո Մեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոն «Klaik» կահույքի սրահների ցանց «Mika Corporation» բենզալցակայանների ցանց «Wings & Wheels» միջազգային բեռնափոխադրումներ Հետաքրքիր ֆոտոալբոմներ տարբեր թեմաներով «Hemag's» օրիգինալ գորգեր Քվեարկություններ տարբեր թեմաներով