ԲԱԺԻՆՆԵՐ
Սոցիալական խնդիրներ
Միջազգային հարաբերություններ
Առողջապահություն
Կրթություն
Փոքր եվ միջին բիզնես
Տնտեսական հարցեր
Ավիացիա
Հասարակություն
Երևանյան լուրեր
Արտակարգ իրավիճակներ
Համագործակցություն
Հետադարձ կապ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ
Թերթ
MK AРАРАТ
N9(10) 2010


* посмотреть все материалы номера
* посмотреть предыдущие выпуски
* анонс следующего номера

Бортовой журнал
Armavia
N4(9) 2010


* посмотреть все материалы номера
* посмотреть предыдущие выпуски
Ամսագիր
Mediainform
Drago Barzini
N3(23) 2009

подробно »
 
Տեղի ունեցավ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
2010.03.02Ս. թ. մարտի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Միգել Անխել Մորատինոսին ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև` Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով:
Բնութագրելով Հայաստան – ԵՄ փոխհարաբերությունները` նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները ներկայումս գտնվում են բեկումնային փուլում: Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական և տնտեսական գործընկեր: Անցյալ տարի մեկնարկած Արևելյան գործընկերությունը լայն հնարավորություններ է բացում մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնման համար»:
Խոսելով ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը և ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:
Նախարար Մորատինոսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ ուրախ է Հայաստան այցելել արդեն երկրորդ անգամ, և ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արևելյան հատվածին տրվող կարևորության մասին:
Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրեց Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները և ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր` փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընթանում է արդյունավետ համագործակցություն մի շարք ձևաչափերով:
Նախարարներ Նալբանդյանն ու Մորատինոսն անդրադարձան նաև Հայաստանի և Իսպանիայի փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել այս տարվա ընթացքում Մադրիդում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային հարցեր: Այդ ենթատեքստում նախարար Մորատինոսը վերահաստատեց Եվրոպական Միության անվերապահ աջակցությունը այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հույս հայտնեց, որ կողմերն առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում կվավերացնեն ստորագրված արձանագրությունները ու կշարժվեն առաջ:
Մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Միգել Անխել Մորատինոսի համատեղ մամուլի ասուլիսը:
Բաժին` Միջազգային հարաբերություններ
Այլ նորություններ այս բաժնից
2010.09.07 Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչին
2010.09.04 ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին
2010.08.25 Քուվեյթի Պետությունում Հայաստանի դեսպան ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Ազգային Ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ
2010.08.24 Նախագահ Սարգսյանն ընդունել է Դամթյու Դեսալեյնին
2010.08.20 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:
 
ՈՐՈՆՈՒՄ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
2010.09.07Հայտնաբերվել է դիակ, հրդեհներ
2010.09.06Երեխան ընկել է ջրանցքը, ավտոպատահարներ, հրդեհներ
2010.09.03Հրդեհներ Դիլիջանում, Գյումրիում, ինքնասպանության փորձը կանխվել է
2010.09.03Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի հետ
2010.09.02Հրդեհներ խոտածածկ տարածքներում, այրվել է անասնակեր
“ՀԱՅԱՍՏԱՆԸ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԸՆԿԵՐ” համընդհանուր միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա 2010թ.-ի հոկտեմբերի 22-24:
ԲՈՒԺԿԵՆՏՐՈՆՆԵՐ
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով`«Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 598 մարդ: Դուրս է գրվել 600 հիվանդ, մահճակալ/օրերի քանակը կազմել է 4958: Գրանցվել է 14 մահ:
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է դիմել 857 հիվանդ, հոսպիտալացվել են՝ 562-ը: Ամբուլատոր ծառայություն են ստացել 295 հիվանդ:
ԳՆԱՑՈՒՑԱԿ
ապրանքի
անվանումը
գինը
(դր.)
գնի
աճը
Գրեչկա 330 + 10%
Սիսեռ 700 + 7.5%
Ոսպ 680 + 4.6%
Սոդա 260 + 8.3%
Կարագ 2100 + 16.6%
Ежегодная российская промышленная выставка "EXPO-RUSSIA"
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
«Ակունք» կենտրոն «Էքսպո Մեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոն «Klaik» կահույքի սրահների ցանց «Mika Corporation» բենզալցակայանների ցանց «Wings & Wheels» միջազգային բեռնափոխադրումներ Հետաքրքիր ֆոտոալբոմներ տարբեր թեմաներով «Hemag's» օրիգինալ գորգեր Քվեարկություններ տարբեր թեմաներով