2010.03.02Փետրվարի 28-ին Վանքուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել 2010թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների՝ Քրիստինե Խաչատրյանի, Անի-Մատիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելյանի եւ Արսեն Ներսիսյանի մեծարման հանդիսավոր երեկոն: Միջոցառմանը ներկա էին Վանքուվերում բնակվող ավելի քան երկու հարյուր հայեր եւ օտարազգի հյուրեր:
Արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը: Նա շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին Օլիմպիական խաղերին Հայաստանը պատվով ներկայացնելու, սպորտային խառնվածք եւ օլիմպիական ոգուն նվիրվածություն ցուցաբերելու համար:
Արման Հակոբյանը մարզիկներին է հանձնել ՀՀ դեսպանության պատվոգրերը: Պատվոգիր է հանձնվել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ ի գնահատումն Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության բարձր մակարդակի ապահովման: Պատվոգիրն ընդունել է հայկական պատվիրակության ղեկավար՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով իր հերթին Արման Հակոբյանին է հանձնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հուշամեդալը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչություն (նկարը տրամադրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության կողմից)
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով`«Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 598 մարդ: Դուրս է գրվել 600 հիվանդ, մահճակալ/օրերի քանակը կազմել է 4958: Գրանցվել է 14 մահ:
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է դիմել 857 հիվանդ, հոսպիտալացվել են՝ 562-ը: Ամբուլատոր ծառայություն են ստացել 295 հիվանդ: