Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ
2010.03.02Ս.թ. մարտի 2-ին Երևանում Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ` վարչությունների ղեկավարների մակարդակով:
Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում քաղաքական երկխոսության օրակարգի, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության և հարավկովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն ընդգծեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շարունակականության անհրաժեշտությունը:
Քննարկումների ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Շոշափվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:
Հայաստանի և Նորվեգիայի դիվանագետների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդատվությունների անցկացմանը հաղորդել պարբերական բնույթ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչություն (նկարը տրամադրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության կողմից)
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով`«Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 598 մարդ: Դուրս է գրվել 600 հիվանդ, մահճակալ/օրերի քանակը կազմել է 4958: Գրանցվել է 14 մահ:
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է դիմել 857 հիվանդ, հոսպիտալացվել են՝ 562-ը: Ամբուլատոր ծառայություն են ստացել 295 հիվանդ: