2010.03.02Սումգայիթի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը և ֆրանսահայ կազմակերպությունները:
Փետրվարի 28-ին` կիրակի, Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում զոհերի հիշատակին մատուցվել է պատարագ, որին ներկա են եղել դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչները:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (Conseil de Coordination des Organisations Arméniennes de France – CCAF) ֆրանսիական պետական և ոչ պետական կազմակերպություններին հայտարարություն է ուղարկել` նշելով, որ Սումգայիթի հայազգի բնակչության դեմ կազմակերպված ջարդերին հետևեցին Բաքվում, Գանձակում և Շահումյանում Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները: Հայտարարությանը կից ներկայացվել են Սումգայիթի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ 1988թ. ֆրանսիական Le Monde օրաթերթի ռեպորտաժները և 1988թ. հուլիսին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևի տեքստը:
Նյութեր են տարածվել նաև Խոջալիում տեղի ունեցած դեպքերի մասին` հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող աղավաղված փաստերին:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանի անունից նամակներ են ուղարկվել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներին, ովքեր աջակցել են 1988թ. հուլիսյան բանաձևի ընդունմանը: Նրանք հրավիրվել են մասնակցելու մարտին Փարիզում կայանալիք Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձություններին նվիրված գիտաժողովին:
Փետրվարի 22-28-ը հայկական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներում, որոնց մասնակցում էին ֆրանսիական պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեկ րոպե լռությամբ հարգվեց Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանն իր ելույթներում մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Սումգայիթի ոճրագործությունների փաստերի վրա` նշելով, որ այդ դաժանություններին հետևեցին Ադրբեջանի հարձակողական գործողություններն` ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության բնաջնջմանը:
Հանդիպումների ժամանակ մասնակիցներին բաժանվել է Սամուել Շահմուրադյանի «Սումգաիթի ողբերգությունը» («La Tragédie de Soumgaїt» Samuel Chahmouradian) վերնագրով գիրքը` Ելենա Բոների և Բեռնար Կուշների նախաբանով:
Սումգայիթի վերաբերյալ տեղեկատվական նյութերը տարածվեցին նաև ուսումնական հաստատություններում, որտեղ սովորում են հայ ուսանողները:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչություն
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով`«Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 598 մարդ: Դուրս է գրվել 600 հիվանդ, մահճակալ/օրերի քանակը կազմել է 4958: Գրանցվել է 14 մահ:
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է դիմել 857 հիվանդ, հոսպիտալացվել են՝ 562-ը: Ամբուլատոր ծառայություն են ստացել 295 հիվանդ: