Նախագահը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի դեսպանին
2010.03.03Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ և ասել, որ Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Նշելով, որ Եվրամիության հետ համագործակցությունը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ևս ակնկալում է ակտիվ աշխատանք:
Դեսպան Ռաչինսկին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` խորացնելու փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նա ասել է, որ այստեղ գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ համոզվել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Լեհաստանի և ընդհանրապես Եվրամիության հետ որակական նոր հարաբերությունների զարգացմամբ:
Դեսպանը նաև նշել է, որ Լեհաստանը Եվրամիության ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի նախաձեռնողներից մեկն է, ինչը լավ հիմք կարող է լինել ակտիվ փոխգործակցության համար: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտելու է առավելագույնս օգտագործել ծրագրի ընձեռած հնարավորությունները:
Հանրապետության Նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, տնտեսական նախագծերի շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է հումանիտար ոլորտում կապերի ընդլայնումը: Կողմերը երկու երկրները շաղկապող բնական կամուրջ են համարել լեհահայ համայնքը:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակ (նկարը տրամադրվել է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի կողմից)
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով`«Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմել է 598 մարդ: Դուրս է գրվել 600 հիվանդ, մահճակալ/օրերի քանակը կազմել է 4958: Գրանցվել է 14 մահ:
2010 թվականի հունիս ամսվա տվյալներով՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է դիմել 857 հիվանդ, հոսպիտալացվել են՝ 562-ը: Ամբուլատոր ծառայություն են ստացել 295 հիվանդ: