|
| Ըստ ՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի 2009 թվականի նոյեմբեր ամսվա հաշվետվության՝ ԲԿ է դիմել 777 հիվանդ, հոսպիտալացվել են՝ 483-ը: Ամբուլատոր ծառայություն են ստացել 294 հիվանդ: |
|
|
| 2009 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատանը ծնվել է 128 երեխա. 71 տղա և 57 աղջիկ: Ծնված երեխաներից 42-ը եղել են հանրապետության մարզերից, 18-ը ծնվել են կեսարյան հատման ճանապարհով: |
|
|
Արտոնյալ պայմաններով բյուջետային վարկեր են ստացել
238 բռնադատված քաղաքացիներ
2009 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 44 քաղաքացու տրամադրվել են ընդհանուր գումարով 182 մլն 910 630 ՀՀ դրամի բյուջետային վարկեր: |
|
|
 |
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Հանրապետության Նախագահն ասել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը»:
|
|
|
 |
Տրանսպորտի և կապի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հունվարի 13-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին: |
|
|
 |
Ուսումնական գործընթացը վերսկսվել է
Համաձայն միջնակարգ հանրակրթական դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի` սույն թվականի հունվարի 11-ից ՀՀ-ում գործող հանրակրթական ուսումնական
hաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվել է:
|
|
|
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի
կատարման ամփոփ բնութագիրը
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 603.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 718.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 67.3%-ով և 80.2%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:
|
|
|
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են 17 և կես հատ թմրանյութանման հաբեր
Քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնակված միջոցառումների արդյունքում զննության է ենթարկվել քաղաքացի Իշխան Հակոբյանի կողմից հիմնարկ ներկայացված հանձնուքը:
|
|
|
 |
Շնորհակալագիր՝ անշահախնդիր համագործակցության համար
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին գործուն մասնակցության համար երևանյան բուհերի ուսանողական կազմակերպություններին և մի խումբ ուսանողների արժանացրեց շնորհակալագրի։ |
|
|
Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականներին
Դեկտեմբերի 22-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009-ի» շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքների հայտարարման ու դրամաշնորհների հանձնման արարողությունը:
|
|
|
 |
Դաստիարակությունը` որպես համալիր գործընթաց
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված անչափահասների սեռական դաստիարակության խնդիրներին:
|
|
|
|
Երևանի Ավագանին ամփոփել է տարին
Երևանի ավագանին գումարեց տարեվերջյան արտահերթ նիստ։ Օրակարգում ներառված բոլոր 7 հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ։
|
|
|
ԱՐՄԵՆԱԼ գործարանն առաջին անգամ թողարկեց առավել քան 20 հազար տոննա փայլաթիթեղ
Մոսկվա, 23 դեկտեմբեր 2009թ. - ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերությունը` ալյումինի և կավահողի աշխարհում խոշորագույն արտադրողը, տեղեկացնում է, որ ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանը դեկտեմբերի կեսին առաջին անգամ տարվա ընթացքում արտադրեց և իրացրեց առավել քան 20 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը:
|
|
|
| Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ:
|
|
|
| Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Մուհամեդ Գարգաշին և նրա ղեկավարած պատվիրակությանը:
|
|
|
| 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիվանդանոցներ են ընդունվել 26366 հիվանդ:
|
|
|
 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:
|
|
|
 |
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողով
Արա Բաբլոյանի նախագահությամբ անցկացված դեկտեմբերի 4-ի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական նախագիծը:
|
|
|
«Բյուջե-2010»-ի վերջնական տարբերակը պատրաստ է
Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացվել է 65 մլրդ, ծախսային մասը` 75 մլրդ դրամով:
|
|
|
 |
Սուքիաս Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
|
|
|
Կարգավորվում է ընդերքօգտագործումը
Ոլորտին վերաբերող օրենքներում առկա բազմապիսի տարբերությունների վերացման նպատակով ստեղծվել է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգիրք, որի նախագծի մշակման աշխատանքի ավարտի ժամկետ է սահմանվել 2009 թ. դեկտեմբերի 10-ը:
|
|
|
| Հանրապետական գործադիր մարմինների, դրանց տարածքային ծառայությունների և տարածքային կառավարման մարմինների կողմից Ձեր իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ կարող եք հաղորդել ՀՀ կառավարության աշխատակազմում գործող «Թեժ գիծ», հետևյալ հեռախոսահամարով` 527-000 կամ hotline@gov.am էլ.փոստի հասցեով:
ՀՀ կառավարության մամլո ծառայություն |
|
|
 |
Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի հետ:
|
|
|
 |
Գուրգեն Սարգսյանն ընդունել է նոր ճանապարհահատվածներ...
«Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակներում վերանորոգված ճանապարհահատվածների շահագործման ընդունման հանձնաժողովը այցելեց որոշ գյուղական համայնքներ և ընդունեց մի քանի ճանապարհահատվածներ:
|
|
|
Կմշակվի ռազմավարական ծրագիր` պատմական Կարմիր բլուրը պահպանելու և գրավիչ դարձնելու համար
Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից շուրջ 40 հեկտար հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5 հեկտար տարածք:
|
|
|
| 2009թ. նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են...
|
|
|
Արտոնյալ վարկեր՝ բռնադատված քաղաքացիներին
2009 թվականի տասն ամիսների ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացու տրամադրվել են 135, 661, 770 ՀՀ դրամի բյուջետային վարկեր:
|
|
|
| Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն, որը ձևավորվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում 2007թ. հոկտեմբերին` երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
|
|